«Կանն-2017». աստղերը՝ «Սրբազան եղջերվի սպանությունը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Այս օրերին Ֆրանսիայի Լազուր ափին ընթանում է հեղինակավոր Կաննի կինոփառատոնը, որի շրջանակում կայացել է միջոցառման ամենաշատ սպասված ու քննարկված ֆիլմերից մեկի՝ «Սրբազան եղջերվի սպանությունը» կինոնկարի պրեմիերան:
Ինչպես նշում է Tatler-ը, այս առիթով հանդիսավոր կարմիր գորգին են հայտնվել այնպիսի մեծության աստղեր, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Քոլին Ֆարելը, Եվա Լոնգորիան, Էնդի ՄքԴաուելը, Ջոշ Հարթնետը, ինչպես նաև մոդելային ասպարեզի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մի քանիսը՝ Իզաբել Գուլարը, Ջորդան Դանը, Սառա Սամպայոն և այլք:
Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանա-ամերիկյան արտադրության դրաման հավակնում է կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղ»-ին:
Քոլին Ֆարել, Նիկոլ Քիդման



Եվա Լոնգորիա Սառա Սամպայո

Իզաբել Գուլար


Ջորդան Դան Էնդի ՄքԴաուել


Ջոշ Հարթնետ Իզաբել Գուլար











