Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Վրացական Բաթում քաղաքում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի եռակողմ ձևաչափով հանդիպումը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի պաշպանության նախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, կայացել է եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարների վերաբերյալ կարծիքների փոխանակում:
Կողմերն ընդգծել են պետությունների անվտանգությանը սպառնացող վտանգների հակազդեցությանն ուղղված համատեղ գործողությունների կարևորությունը:
Նախարարները քննարկել են ռազմական ոլորտում, ռազմական կրթության և ռազմական բժշկության բնագավառում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:










