Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է Մելանյա Թրամփն արհամարհական հրում ամուսնու ձեռքը (տեսանյութ)

10:50 • 23.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց ի վեր իր առաջին օտարերկրյա շրջագայության ընթացքում երեկ այցելել է Իսրայել, որտեղ տեսախցիկները ֆիքսել են բավականին ուշագրավ կադր:

Ինչպես նշում է ntv.ru-ն, Թել Ավիվի օդանավակայանում ֆիքսված ու համացանցում լայն տարածում գտած տեսանյութում երևում է՝ ինչպես է առաջին տիկին Մելանյա Թրամփն արհամարհական ձևով թեթևակի հարվածում նախագահի ձեռքին, երբ վերջինս փորձում է կարմիր գորգի վրա բռնել տիկնոջ ձեռքը: