Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

11:23 • 23.05.17

Ճշտվում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը։

Այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան Twitter-ի էջում։

Նշվում է, որ դեսպանատունն իր ցավակցությունն է հղում հարձակման հետևանքով զոհերի և տուժածների ընտանիքներին։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է 22 մարդ։ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ  կատարվածը ահաբեկչական գործողություն է: