Հրազդանում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածնի մոր վերաբերյալ նախնական տվյալներ են հայտնի դարձել
Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի կանաչապատ հատվածում, թղթի արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված՝ արական սեռի նորածնի մոր ինքնության վերաբերյալ նախնական տվյալներ են հայտնի դարձել քննչական մարմին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Նախնական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական այլ գործողություններ հանգամանքները պարզելու համար: Քննությունը շարունակվում է»,- ասաց Տռուզյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ժամը 15։10-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դատաբժիշկների կողմից բռնության հետքեր երեխայի վրա չեն հայտնաբերվել։










