Հարավային Կորեան կրակ է բացել Հյուսիսային Կորեայից թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ
Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ նախազգուշական կրակ են բացել Հյուսիսային Կորեայից հարավ թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ: Այդ մասին գրում է Associated Press գործակալությունը:
Զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ միջադեպից հետո ուժեղացրել են օդային տարածքի նկատմամբ հսկողությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Yonhap լրատվական գործակալությունը, առանց աղբյուրի վկայակոչելու, հայտնել է, որ Հարավային Կորեան գնդացիրից արձակել է մոտ 90 կրակոց: Գործակալությունը հայտնել է, որ Հարավային Կորեան ուսումնասիրում է, թե արդյոք սահմանը հյուսիսկորեական անօդաչու սարք է հատել:










