Մանչեսթերում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի

10:38 • 23.05.17
Մանչեսթերում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի

Երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով անգլիական քաղաքի ոստիկանությանը:


Ոստիկանության ղեկավար Յան Հոփքինսը նշել է, որ միայնակ ահաբեկիչը, որը մահացել է պայթյունի ժամանակ, կրել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որն էլ պայթեցրել է:


Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 19 մարդու կյանք ու վնասվածքներ հասցնելով 59 հոգու:


Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:


Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:


Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ  կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է: