Ճերմակ թագուհի. Մելանյա Թրամփը՝ Իսրայելում (լուսանկարներ)

10:30 • 23.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում են իրենց առաջին նախագահական շրջագայությունը, որի ընթացքում նրանք այցելել են Սաուդյան Արաբիա և Իսրայել:

Ինչպես նշում է Tatler-ը, նախագահ Թրամփն Իսրայել ժամանելուց առաջ հայտարարել էր, որ այդ այցի նպատակն է տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քառասունյոթամյա տիկին Թրամփը, որսալով ամուսնու հայտարարության միտքը, դրան համահունչ հագուստ է ընտրել՝ ներկայանալով խաղաղության խորհրդանիշ «ճերմակ աղավնու» կերպարով:

Աղբյուրը նկատում է, որ ճերմակաթույր Michael Kors կոստյումը եղել է զուսպ ու էլեգանտ և, միևնույն ժամանակ, հիանալիորեն ընդգծել է նախկին մոդելի հրաշալի պահպանված կառուցվածքը:

Հայտնի է, որ ժամանումից հետո՝ պաշտոնական ընդունելության ժամանակ, տիկին Թրամփը ներկայացել է ոչ պակաս տպավորիչ Dolce&Gabbana սև ու սպիտակ կոստյումով:

 

Меланья и Дональд Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья Трамп в Израиле

Президент Израиля Реувен Ривлин, Дональд Трамп и Меланья Трамп

Меланья Трамп в Израиле  Меланья Трамп в Израиле

Меланья и Дональд Трамп

Меланья и Дональд Трамп, Реувен Ривлин

Меланья Трамп в Израиле

Меланья Трамп в Dolce&Gabbana

Меланья Трамп в Израиле  Меланья Трамп в Израиле