Ավստրալուհին 2 անգամ կոտրել է պարանոցը` տարիներ առաջ փռշտալիս և այժմ ծիծաղելիս

23:33 • 23.05.17

Ավստրալիայի բնակչուհի Մոնիկ Ջեֆրիի հետ արտառոց դեպքը պատահել էր 2011-ին, երբ փռշտացել է անկողնում պառկած էլեկտրոնային փոստը ստուգելիս:

Ինչպես գրում է Oddity Central-ը, փռշտալուց հետո կնոջ գլուխը հանկարծակիորեն ցնցվել է` տեղից շարժելով պարանոցի C1 և C2 ողերը: Բժիշկները կատարվածը «դժբախտ պատահար» են անվանել, սակայն երկրորդ անգամ նույն մարդու հետ պատահելը կասկածի տակ է դնում այդ եզրահանգումը:

Երկրորդ անգամ նույն միջադեպը ավստրալուհու հետ պատահել է անցյալ ամիս` այս անգամ աշխատավայրում գործընկերների հետ ծիծաղելիս:

Կինն այժմ ստիպված է 14 շաբաթ հատուկ սարք կրել պարանոցի բուժման և ամբողջական վերականգնման համար: