Բարաք և Միշել Օբամաների հանգիստն իտալական Տոսկանայում (լուսանկարներ, տեսանյութ)
Բարաք և Միշել Օբամաներն իրենց տեղը Դոնալդ և Մելանյա Թրամփերին զիջելուց ու Սպիտակ տնից հեռանալուց հետո լիարժեք վայելում են ազատ կյանքն ու մեկը մյուսի ներկայությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախկին նախագահական զույգը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ աշխարհի այս կամ այն գեղատեսիլ անկյունում իրենց հանգիստը վայելելիս:
Այժմ Բարաք և Միշել Օբամաները գտնվում են իտալական Տոսկանայում, որը համարվում է երկրի ամենագողտրիկ վայրերից:
Աղբյուրը նկատում է, որ Տոսկանայում գտնվելու ժամանակ նախկին առաջին տիկինը ներկայացել է իր համար անսովոր ոճում: Նա կրել է ուսերն ու մեջքի զգալի մասը մերկացնող ճերմակ բլուզ՝ այն համադրելով խակի գույնի լայն տաբատի հետ:
Ավելի ուշ պապարացիները Միշել Օբամային լուսանկարել են ինքնատիպ ձևվածքով վարդագույն բլուզով, որով նա ոճային տեսք է ունեցել:
Հայտնի է, որ Բարաք և Միշել Օբամաներն այցելել են Տոսկանայի տեսարժան վայրերը, հեծանիվ քշել, գոլֆ խաղացել ու ընկերների հետ հանդիպել:
























