Քուվեյթում բռնել են ուսապարկով Իրաքից թմրանյութեր տեղափոխող աղավնու (լուսանկար)

14:54 • 23.05.17

Քուվեյթի մաքսավորները փոստային աղավնի են բռնել, որի միջոցով թմրանյութերի վաճառքով զբաղվողները փորձել են թմրանյութ տեղափոխել Իրաքից: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թռչնի մեջքին ամրացված փոքրիկ ուսապարկում 178 հաբ է հայտնաբերվել: Վարչության աշխատակիցները հետևել են աղավնուն, որը բաց է թողնվել Իրաքի տարածքից, և բռնել նրան մաքսատան մոտակայքում:

Հայտնի է, որ փոստային աղավնիներն օգտագործվում են հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու նպատակով. նրանք ի վիճակի են կտրել մոտ 160 կիլոմետր տարածություն՝ երբեմն նույնիսկ ավելի քան օրական մեկ անգամ: