Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելին

21:58 • 23.05.17

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը ձերբակալվել է փողերի լվացման մասին գործի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Կատալոնիայում ոստիկանության իրականացրած արշավի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել, որոնց թվում է նաև ֆուտբոլային ակումբի նախկին նախագահի կինը` Մարտա Պինեդան:

Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ Ռոսելին կասկածում են Բրազիլիայի ազգային հավաքականի ընկերական հանդիպումների ցուցադրման հեռուստատեսային իրավունքի վաճառքից ստացված դրամական միջոցների յուարցման մեջ:  

Սանդրո Ռոսելը, որը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2010-2014 թթ., հրաժարական է տվել, երբ իր նկատմամբ մեղադրանք է հնչել` բրազիլացի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու պայմանագրում վաճառքի իրական գումարի իրական չափսը չնշելու և գումարի յուրացման համար: