Հայտնի է Մանչեսթերի ահաբեկչության կատարողի անունը
CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում:
«CBS News-ը կարող է հաստատել, որ Մանչեսթերի ահաբեկչության կասկածյալը 23-ամյա Սալման Աբեդին է», - ասվում է հեռուստաալիքի Twitter-ում:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Աբեդին արդեն հայտնվել է բրիտանական ոստիկանության ուշադրության կենտրոնում:
NBC News հեռուստաալիքը նշում է, որ ահաբեկիչը ռումբը բերել է ուսապարկի մեջ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատմել է լրագրողներին, որ ոստիկանությունը տեղյակ է՝ ով է իրականացրել ահաբեկչական ակտը, սակայն նրա ինքնությունը 100 տոկոսով հաստատված չի եղել:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մայիսի 22-ի երեկոյան բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:










