Մանչեսթերում առևտրի կենտրոններից մեկի այցելուները խուճապահար հեռացել են շենքից՝ կրակոցի ձայն լսելուց հետո (տեսանյութեր)
Անգլիական Մանչեսթերում, որտեղ նախօրեին պայթյուն էր որոտացել համերգի ժամանակ, այսօր տարհանում է իրականացվել առևտրի կենտրոններից մեկից, գրում է BBC-ն: Հաղորդվում է, որ մարդիկ խուճապահար սկսել են փախչել կենտրոնից, երբ բարձր ճայթյունի ձայն և կրակոցներ են լսել:
Լրատվամիջոցը հայտնում է, որ Arndale առևտրի կենտրոնի աշխատակիցները և այցելուները կարճ ժամանակով տարհանվել են:
Ականատեսների խոսքերով՝ նրանք կրակոցների ձայներ են լսել:
Նշվում է, որ տարհանումից կարճ ժամանակ անց կենտրոնը կրկին բացվել է այցելուների համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ «ինչ-որ միջադեպ է հետաքննում» առևտրի կենտրոնում, բայց չի հստակեցրել, թե ինչ միջադեպ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզահամերգային համալիրում, որտեղ ընթացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել պայթյուն՝ խլելով 22 մարդու կյանք:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել:
Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն էր հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ կատարվածը սարսափելի ահաբեկչական գործողություն է:
We are getting reports that police are evacuating the area around Manchester Arndale and are advising people to leave. More to follow. pic.twitter.com/j9a7KlgaMv
— BBC Radio 5 live (@bbc5live) May 23, 2017










