Թրամփը մտադիր է կրճատել պետական ծախսերը 3,6 տրիլիոն դոլարով. Reuters

12:30 • 23.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 10 տարվա ընթացքում կրճատել պետական ծախսերը 3,6 տրիլիոն դոլարով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բյուջեի նախագիծը:


Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ում մտադիր են 800 միլիարդ դոլարով կրճատել նաև բժշկական ապահովագրության ծախսերը:


Տնտեսած միջոցները կառավարությունը մտադիր է ներդնել ենթակառուցվածքային ծրագրերում երկրի ներդրումների խրախուսման, ինչպես նաև Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման գործում: