Պետդեպում համարում են, որ Թուրքիան սիրիացի փախստականների համար արել է ավելին, քան մյուս երկրները
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը հայտարարել է, որ Թուրքիան սիրիացի փախստականների համար արել է ավելին, քան մյուս երկրները, գրում է РИА Новости գործակալությունը:
Ըստ նրա՝ «որևէ երկիր այդքան ջանք չի գործադրել սիրիացի ներգաղթյալներին օգնելու համար, որքան Թուրքիան»՝ երկիր ընդունելով ավելի քան 3 մլն փախստականի:
Շենոնը հավելել է, որ Իրանի պես «թշնամական» երկրներից ու «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա»-ի պես ահաբեկչական խմբավորումներից եկած սպառնալիքները վտանգավոր են:
Նշենք, որ սիրիացի փախստականների թիվը, որոնք ներկայում գտնվում են Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում, գերազանցել է 5 մլն-ը:










