ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել հրթիռային փորձարկումները

01:48 • 23.05.17

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հյուսիսային Կորեային վերջ տալ իր հրթիռային փորձարկումներին և ետ գալ բանակցային սեղանի շուրջ: Այդ մասին հաղորդել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մեզ համար Հյս. Կորեան ակնհայտորեն խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը ՝ ակտիվացնելով բալիստիկ հրթիռների փորձարկումներն ու սպառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Մենք Հյուսիսային Կորեայից պահանջում ենք վերջ տալ հրթիռային փորձարկումներն ու վերսկսել իսկական երկխոսությունը»,- ասել է Դյուժարիկը։

ՀԻշեցնենք, որ Հյուսիսային Կորեան նախօրեին հերթական փորձարկումն է իրականացրել։ Հրթիռն անցել է շուրջ 500 կմ ու ընկել Ճապոնական ծովում։