Թրամփի նախկին խորհրդական Ֆլինը պատրաստվում է օգտվել ցուցմունք չտալու իր իրավունքից

04:04 • 23.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը պատրաստվում է օգտվել Սահմանադրության հինգերորդ ուղղումից, որը նրան իրավունք է տալիս ցուցմունք չտալ իր դեմ՝ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննության հետ կապված փաստաթղթերի տրամադրման մասին:

Ինչպես հայտնում է CNN-ը, Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովը ուզում է ստանալ այդ փաստաթղթերը իր կողմից իրականացվող հետաքննության շրջանակում։

 

Այժմ ԱՄՆ-ում զուգահեռաբար մի քանի հետաքննություն է իրականացվում, որոնք պետք է պարզեն Թրամփի թիմի և Ռուսաստանի ենթադրյալ դավադիր կապերը՝ ընտրություններին նրա հաղթանակին նպաստելու համար։