Վենեսուելայում ցուցարարներն այրել են Ուգո Չավեսի տունը (լուսանկարներ)

10:06 • 23.05.17

Վենեսուելայում ցուցարարներն այրել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի տունը, որտեղ նա ապրել է մանուկ հասակում, հայտնում է El Nacional-ը:


Շենքը գտնվում է Բարինաս նահանգի Սաբանետա քաղաքում:


Նախնական տվյալներով՝ պատճառ է դարձել 19-ամյա ուսանողի սպանությունը, որի համար ցուցարարները մեղադրել են ազգային գվարդիային:


Բողոքի ցույցերը Վենեսուելայում շարունակվում են արդեն մոտ երկու ամիս: Այդ ընթացքում զոհվել է մոտ 50 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել են վնասվածքներ: