Գորիսում 32-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է արել` վնասելով մարմնի տարբեր մասերը
Գորիսում 32-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է արել` շեղբով վնասելով մարմնի տարբեր մասերը:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Ոստիկանությունը նման հաղորդում ստացել է մայիսի 23-ին՝ ժամը 23:00-ին:
«Նշված ժամին Գորիսի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի միջին երրորդականի կտրած վերք, ձախ և աջ նախաբազուկների, որովայնի, պարանոցի շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1985-ին ծնված մի տղամարդ»,-ասաց Ջանոյանը:
Նա հայտնեց, որ պարզվել է, որ նույն օրը ժամը 22-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով 1985-ին ծնված քաղաքացին շեղբով վնասել է իրեն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Ոստիկանության գորիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:










