Ջաջուռ գյուղում նորածնի պորտալարը անջատվել է ձգվել-պոկվելու միջոցով. երեխան մահացել արտաքնոցն ընկնելու հետևանքով.pastinfo.am

15:37 • 24.05.17

 

2017թ. փետրվարի 14-ին Շիրակի մարզում մահացած նորածինը դժբախտ պատահարի զոհ է դարձել. Ջաջուռ գյուղում հղիության 8-րդ ամսում գտնվող կինը գնացել է արտաքնոց՝ բնական կարիքները հոգալու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ծննդաբերել է և պտուղն ընկել արտաքնոցի մեջ:

Այս մասին հայտնի է դարձել «Փաստինֆո»-ին:

Ըստ այդմ՝ մասնագիտությամբ մանկավարժ 30-ամյա կինն սպասելիս է եղել իր չորրորդ երեխային, և սահմանված կարգով հաշվառվել «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիվանդանոցում։ Կնոջ համար 4-րդ երեխան սպասված է եղել և հղիության շրջանում պատշաճ գտնվել է բժշկական հսկողության ներքո։ Հղիությունն անցել է նորմալ, խնդիրներ և գանգատներ չի ունեցել:

Փորձագետները հավաստել են, որ փոքրիկը եղել է հասուն, կենդանածին, սակայն պորտալարը անջատվել է ոչ թե բժշկական միջամտության հետևանքով, այլ՝ ձգվել- պոկվելով, իսկ կնոջ մոտ հայտնաբերվել են հետծննդյան պատռվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: