Վարդենիսում բնակչի մեքենան պայթեցրել են
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում պայթյուն է գրանցվել, որը վնասել է քաղաքացուն պատկանող մեքենան ու տան որոշ հատվածները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ Վարդենիսից նման ահազանգ ոստիկանությունը ստացել է:
«Մայիսի 24-ին՝ ժամը 4:40 Վարդենիսի բաժին է ահազանգել տեղի Չարենցի փողոցի բնակիչն ու հայտնել, որ իր մեքենան պայթեցրել են»,-հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած խումբը պարզել է, որ մայիսի 24-ին ՝ ժամը 4:00-ի սահմաններում, բնակչի նշած բակում անհայտ հանգամանքներում պայթել է չպարզված առարկա:
«Արդյունքում կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել է առանձնատան դուռը, և բակում կայանած ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան»,- տեղեկացնում են Ոստիկանությունից:
Ահազանգով ստեղծված նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե:










