Aerosmith ռոք խումբը Մոսկվայում կատարել է Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված երգ
Aerosmith ամերիկյան ռոք խմբի անդամները Մոսկվայում իրենց համերգի վերջում կատարել են Մանչեստերի երեկվա ահաբեկչության զոհերին նվիրված երգ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը կատարել է «Dream On» երգը` միջազգային հանրությանը կոչ անելով սատարել Մեծ Բրիտանիայի բնակիչներին:
Համերգի վերջում բեմի էկրաններին պատկերվել է Մեծ Բրիտանիայի դրոշը` «Մանչեստեր» գրառմամբ:










