Արմինե Հակոբյանը միաձայն ընտրվել է Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ

21:21 • 24.05.17

Արմինե Հակոբյանը ապրիլին 5-րդ անգամ վերընտրվել է Գլենդելի համայնքային քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, խորհրդի անդամների հանդիպման ժամանակ վերջինիս գործընկերները միաձայն քվեարկել են նրան նախագահի պաշտոնում նշանակելու օգտին:

Պրոֆեսոր Արմինե Հակոբյանը մեկն է եզակի ամերիկահայ կանանցից, որոնք նման պաշտոն են զբաղեցնում Կալիֆոռնիայի 72 քոլեջներում:

Իր կարիերայի ընթացքում նա մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր համալսարաններում: Նա շարունակում է աշխատել թեզերի պաշտպանության և դոկտորական ատենախոսությունների հանձնաժողովներում: