Մանչեսթերի պայթյունից հետո բրիտանացիների անվտանգությունը կապահովեն զինվորականները

20:22 • 24.05.17

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռեդը հաստատել է, որ բրիտանական քաղաքների փողոցներում մինչև 3800 զինվորական կտեղակայվի, քանի որ վարչապետ Թերեզա Մեյը գործնականում սկսել է Temperer անունն ստացած արշավի առաջին փուլը, որը նախատեսում է զինվորականներին ներգրավել երկրի անվտանգության ապահովման գործում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, զինվորականներն այս ընթացքում չեն ստանձնի զինված ոստիկանության պարտականությունները, այլ միայն կօգնեն օրինապահներին իրականացնել իրենց ծառայությունը:

Մեյի խոսքով` ոստիկանության ղեկավարությունն ինքնուրույն կորոշի, թե որտեղ է պետք զինվորականների աջակցությունը, սակայն նշվում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, կապահովեն զբոսաշրջային կենտրոնների, օդանավակայանների և այլ տրանսպորտային հանգույցների, ինչպես նաև խոշոր մարզական միջոցառումների անվտանգությունը:  

Մասնավորապես, նրանք ներկա կլինեն Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա հանգստյան օրերին «Ուեմբլի» մարզադաշտում:  

Հայտնի է դարձել, որ զինվորականներն արդեն ծառայություն են իրականացանում Վեստմինստերյան պալատում: