Կանադայի բնակչուհին ձերբակալվել է երկրի վարչապետի տիկնոջը սպառնալու համար (լուսանկարներ)
Կանադական Լեսբրիջ քաղաքի 49-ամյա բնակչուհի Լիզա Սեյմուր-Պիտերսը ձերբակալվել է երկրի վարչապետ Ջաստին Տրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուարի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:
Կանադայի ոստիկանությունը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ տեսակ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն կինը կազատվի կալանքից միայն այն դեպքում, եթե պարտավորվի հեռու մնալ Տրյուդոների ընտանիքից և չմասնակցել որևէ քաղաքական կամ հանրային միջոցառման, որտեղ վերջիններս ներկա են լինելու:
Նշվում է նաև, որ Սոֆի Գրեգուարը, բացի Առաջին տիկին լինելուց, նաև շատ հայտնի և սիրված հաղորդավարուհի է Կանադայում:

















