Բրազիլուհին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել շոկոլադի գողության համար
Բրազիլիայում աղքատ կինը դատապարտվել է 3 տարի, 2 ամիս ժամկետով ազատազրկման՝ երեխաների համար խանութից շոկոլադ գողանալու համար, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ նման խիստ դատավճիռը բուռն քննարկումների առիթ է տվել տեղի լրատվամիջոցներում:
Հայտնի է, որ գողությունը տեղի է ունեցել Սուրբ Զատկի օրը, երբ կինը՝ Մարիան, բավականաչափ գումար չի ունեցել երեխաների համար Արևմուտքում և Լատինական Ամերիկայում լայն տարածում ունեցող Սուրբ Զատկի շոկոլադե ձվիկ գնելու համար:
Աղբյուրը նշում է, որ Բրազիլիայում նույնիսկ պետության գումարները յուրացրած ու կոռուպցիայի համար մեղադրվողներն ազատազրկման ավելի կարճ ժամկետ են ստացել, քան այս կինը:
Նշվում է, որ շոկոլադի գողության գործով դատավարության մեկնարկից ի վեր Մարիան 5 ամիս պահվել է կալանքի տակ:










