Հրապարակվել է Պենելոպա Կրուսի առաջին պաշտոնական լուսանկարը Դոնաթելա Վերսաչեի կերպարում (լուսանկարներ)

14:33 • 24.05.17

Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսը «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (American Crime Story) հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի ստեղծողների հետ կնքած պայմանագրի շրջանակում կմարմնավորի հայտնի դիզայներ Դոնաթելա Վերսաչեին:

Ինչպես նշում է harpersbazaar.com կայքը, հրապարակվել է առաջին պաշտոնական լուսանկարը, որում կրքոտ իսպանուհին վերածվել է շիկահերի ու ներկայացել Դոնաթելա Վերսաչեի կերպարում:

Հայտնի է, որ հանրահայտ դիզայների եղբոր՝ Versace նորաձևության տան հիմնադիր Ջանի Վերսաչեի սպանության դեպքի մասին պատմող նախագծի շրջանակում Կրուսի խաղընկերներն են լինելու Էդգար Ռոդրիգեսն ու Դարեն Քրիսը:

Նշենք, որ ավելի վաղ այս դերը ստանալուն էր հավակնում Դոնաթելա Վերսաչեի մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Լեդի Գագան:

Հիշեցնենք, որ Ջանի Վերսաչեն սպանվել է 1997թ.՝ Մայամիում գտնվող իր տան մոտ: Մարդասպանն Էնդրյու Կյունենենն էր, որը դրանից 8 օր անց ինքնասպան է եղել:

Картинки по запросу PENELOPE CRUZ SLAYS AS DONATELLA VERSACE