Գտնվել են Էվերեստի բարձունքը նվաճելու ճանապարհին մահացած 4 լեռնագնացների դիերը

11:33 • 24.05.17

Էվերեստ լեռան վրա փրկարարները գտել են անհետացած 4 լեռնագնացների դիերը, այս մասին հայտնում է Himalayan Times-ը: 

Երկու օտարազգի լեռնագնացների՝ կնոջ և տղամարդու և երկու տեղացի ուղեկցողների մարմինները գտնվել են չորրորդ բազային ճամբարում, որը վերջինն է Էվերեստի գագաթը նվաճելու ճանապարհին:

Ենթադրվում է, որ լեռնագնացները մահացել են վրանում թթվածնային պակասի պատճառով, մահվան հստակ ժամկետը հստակեցված չէ: Նրանց հետ կապը կորել էր կիրակի օրը:

Այս սեզոնին Էվերեստի բարձունքը նվաճելու ճանապարհին մահացած լեռնագնացների թիվը հասել է 9-ի: