Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը Brexit-ի պատճառով դիմել է Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար

13:08 • 24.05.17

Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը դիմում է ներկայացրել Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար, ինչի պատճառը Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալու գործընթացն է, որը ստացել է Brexit անվանումը: Այս մասին հայտնում է Daily Express-ը:

Նշվում է, որ 56-ամյա դերասանը մտահոգված է Brexit-ի հետևանքներով:

«Քոլինը դիմել է երկքաղաքացիության համար՝ բրիտանական և իտալական, որպեսզի ունենա նույն փաստաթղթերը, ինչ իր կինն ու երեխաները», - ասել է դերասանի ներկայացուցիչը:

Հայտնի է, որ Ֆերթն արդեն 20 տարի ամուսնացած է իտալացի պրոդյուսեր և ռեժիսոր Լիվիա Ջուջոլիի հետ. նրանք երկու երեխա ունեն:

Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը Brexit-ի պատճառով դիմել է Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար