Արիանա Գրանդեն առաջարկել է հոգալ Մանչեսթերի ահաբեկչության զոհերի հուղարկավորության ծախսերը
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն առաջարկել է հոգալ Մանչեսթերում իր համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հուղարկավորման ծախսերը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, այս մասին ասվում է երգչուհուն նվիրված Ariana Updates! թվիթերյան էջում, որը վարում են երկրպուգները: Ըստ հաղորդագրության` հուսահատ վիճակում գտնվող երգչուհին պատրաստ է օգնել է ահաբեկչության 22 զոհերի ընտանիքներին:
Ինչպես հաղորդվում է, արդեն պարզվել է զոհերից 12-ի ինքնությունը, նրանց թվում նաև երեխաներ կան:
Երգչուհու ներկայացուցիչը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կրկնակի պայթյուն է որոտացել «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում, որտեղ ընթանում էր Գրանդեի համերգը:










