Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. shamshyan.com
Երևանում երեկ՝ ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ, 41-ամյա Գարիկ Մուրադյանը Կոմիտասի պողոտայում իր վարած Opel մակնիշի 35 AՏ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 69-ամյա Հուսիկ Հարությունյանին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ժամը 01։20-ի սահմաններում նա հիվանդանոցում մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










