Ղազախստանի պատգամավորները հավանության են արժանացրել քաղաքացիությունից զրկելու տեսքով պատիժը

11:39 • 24.05.17

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանության են արժանացրել օրենսդրությունում փոփոխությունները, որոնցով ենթադրվում է քաղաքացիությունից զրկելու տեսքով քրեական պատժի լրացուցիչ ձև: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նշվում է, որ փոփոխություններն ընդունվել են օրենսդրությունը սահմանադրության նորմերին համապատասխանեցնելու համար:


«Քաղաքացիությունից զրկելու տեսքով քրեական պատժի լրացուցիչ տեսակ է նախատեսվում Քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածում»,- հայտարարել է Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևն օրենքի նախագծի ներկայացման ընթացքում:


Նա հայտնել է, որ պատժի այդ ձևը նախատեսվում է առանձնակի ծանր ահաբեկչական հանցագործությունների 14 հանցակազմով, այդ թվում՝ ահաբեկչություն, ահաբեկչական խմբի ստեղծում և ղեկավարում, ինչպես նաև դրա գործունեությանը մասնակցություն:


«Տվյալ պատիժը դատարանը սահմանելու է բացառիկ դեպքերում՝ գործի հանգամանքների, գործած արարքների ծանրության և հետևանքների ծանրության լիարժեք ուսումնասիրման հիման վրա»,- նշել է նա: