Բացահայտեք հնագույն հայկական քարանձավային քաղաքը. Սմիթսոնյան ամսագրի անդրադարձը` Խնձորեսկին

21:11 • 24.05.17

Ամերիկյան Սմիթսոնյան ինստիտուտի ամսագրի էլեկտրոնային տարբերակի` Հայաստանին նվիրված բաժնում գեղեցիկ ֆոտոշարքով նոր հոդված է հրապարակվել Խնձորեսկ քարանձավային քաղաքի մասին:

«Հայաստանի հարավարևելյան գյուղական անկյունում գտնվում է Հին Խնձորեսկը, որի ժայռափոր քարանձավների ու քարե սենյակների հարևանությամբ զբոսնում են տեղացիներն ու արածեցնում իրենց նախիրը: Հնագիտական պեղումներն ապացուցել են, որ ժայռավոր քարանձավներում մարդիկ բնակություն են հաստատել հազարամյակներ առաջ», - ներկայացվում է ծավալուն հոդվածում:

Պարբերականն անդրադառնում է նաև քաղաքի անվանման ծագմանը` նշելով, որ տարբերակներից մեկի համաձայն այն առաջացել է «խնձոր» բառից` ի պատիվ այնտեղ աճող խնձորենիների, իսկ մյուս տարբերակի համաձայն` անվանումը ծագել է «խոր ձոր» արտահայտությունից, քանի որ քաղաքը շրջապատված է բարձր ժայռերով:

 


  

 

 

Բացահայտեք հնագույն հայկական քարանձավային քաղաքը. Սմիթսոնյան ամսագրի անդրադարձը` Խնձորեսկին