Փորձագետները նշել են Եվրոպայի 10 առաջատար զբոսաշրջային ուղղությունները

18:42 • 24.05.17

Lonely Planet հեղինակավոր զբոսաշրջային պարբերականը կազմել է Եվրոպայի 10 առաջատար զբոսաշրջային ուղղությունների ցանկը 2017-ի համար:

Ինչպես նշում է Корреспондент-ը, փորձագետները ցանկը կազմել են առանց տեղեր առանձնացնելու: Զբոսաշրջիկների համար գրավիչ վայրերի ցուցակում ընդգրկվել են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը, Բալթյան ծովում գտնվող շվեդական Գոթլանդ կղզին, որը կարևորագույն պատմական վայր է հանդիսանում:

Մասնագետներն առանձնացրել են Պիրենեյան թերակղզու Գալիսիա շրջանը, որը հայտնի է տեղի խոհանոցով և Սուրբ Հակոբի ուղի ուխտավայրով:

Բացի այդ, տասնյակում են ընդգրկվել Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքը, Պորտուգալիայի Ալենտեժու շրջանը, Գերմանիայի հյուսիսային շրջանը, Մոլդովան, Պաֆոս կիպրոսական քաղաքը և ֆրանսիական Գավրը: