Ջեյմս Բոնդի դերակատարներ Շոն Քոներին, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը մեկնաբանել են իրենց գործընկեր Ռոջեր Մուրի մահը
Ջեյմս Բոնդի դերակատարներ Շոն Քոներին, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը մեկնաբանել են իրենց գործընկեր Ռոջեր Մուրի մահը: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:
«Ես շատ տխրեցի՝ իմանալով Ռոջերի մահվան մասին: Մենք անսովոր երկար հարաբերություններ ենք ունեցել հոլիվուդյան ստանդարտներով՝ լի կատակներով և ծիծաղով: Ես կկարոտեմ նրան», - ասել է Քոներին:
Փիրս Բրոսնանը հիասքանչ Ջեյմս Բոնդ է անվանել Մուրին՝ նաև հիշեցնելով դերասանի հումանիտար աշխատանքը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ:
«Նա երբեք չի մոռացել հանդիսատեսին, և մենք երբեք չենք մոռանա նրան: Հպարտ եմ, որ գնացել եմ քո հետքերով, սեր Ռոջեր», - ասել է Բրոսնանը:
Դենիել Քրեյգն իր հերթին հրապարակել է Մուրի հետ լուսանկար՝ գրելով. «Ոչ ոք ավելի լավ չի անում դա». այսպես է կոչվել «Լրտեսը, որն ինձ սիրում էր» (The Spy Who Loved Me) ֆիլմի երգը:
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնը և Բարբարա Բրոքոլին նույնպես հայտնել են իրենց ցավակցությունը դերասանի մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Շվեյցարիայում ութսունինը տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, որը հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի դերակատարմամբ:










