Մելանյա Թրամփը կրկին ամուսնուն անհարմար դրության մեջ է դրել՝ չբռնելով նրա ձեռքը (տեսանյութ)

09:41 • 24.05.17

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը, որն այս օրերին ուղեկցում է ամուսնուն իրենց առաջին համատեղ նախագահական շրջագայության ժամանակ, կրկին անհարմար դրության մեջ է դրել ԱՄՆ նախագահին՝ չբռնելով նրա ձեռքը:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Հռոմի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել ԱՄՆ նախագահի օդանավը:

Համացանցում լայն տարածում գտած տեսանյութում երևում է՝ ինչպես է Թրամփը ձեռքը կնոջը պարզում, սակայն վերջինս անտեսում է այն ու ձեռքը վեր հանում՝ իբր մազերն ուղղելու համար:

Նշենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Նույնպիսի միջադեպ էր տեղի ունեցել նախորդ օրը՝ Թել Ավիվի օդանավակայանում, որտեղ Թրամփը ցանկացել էր բռնել կնոջ ձեռքը, սակայն նա արհամարհական ձևով հրել էր ամուսնու ձեռքը:

Հայտնի է, որ Իտալիայում Թրամփը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, կայցելի Սիքստինյան կապելլա և Սուրբ Պետրոսի տաճար: