Փարիզում կբացվի Ֆրանսիայի ամենաբարձր երկնաքերը

20:12 • 24.05.17

Փարիզի գործարար Լա Դեֆանս թաղամասում կառուցվելիք ապագա երկնաքերը կլինի TOTAL ընկերության նոր կենտրոնական գրասենյակի 3 հավանական հասցեներից մեկը:

Ինչպես հայտնում է Euromag-ը, The Link անվանումն ստացած աշտարակի կառուցման աշխատանքները կիրականացնի  Groupama ընկերությունը: Նախատեսվում է, որ 52 հարկանի երկնաքերը կգերազանցի բարձրության բոլոր ռեկորդները:

Ընկերության տնօրենի խոսքով` այն կդառնա Ֆրանսիայի ամենաբարձր կառույցը, որի բարձրությունը կկազմի 244 մետր:

Ապագայում երկնաքերը կկարողանա ընդունել 10 000 մարդու: Նորակառույց երկնաքերը բարձրությամբ կգերազանցի ֆրանսիական First (231 մետր) և Մոնպարնաս  (210 մետր) աշտարակներին, որոնք նույնպես տեղակայված են մայրաքաղաքի գործարար կենտրոնում: