Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեստերի ահաբեկչական հարձակման զոհերի

06:39 • 24.05.17

Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն մայիսի 24-ի գիշերը՝ ի հիշատակ Մանչեստերի մարզադաշտում ահաբեկչական հարձակման զոհերի: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Հիդալգոյին:

«Հարձակվելով Մանչեստերի վրա՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մեր ընդհանուր արժեքների վրա` հավատարմությանը ժողովրդավարությանը, ազատությանը, մարդասիրությանն ու համատեղ գոյակցությանը: Այդ սպառնալիքի հետ դեմ հանդիման՝  քաղաքները պետք է խոսեն մեկ ընդհանուր ձայնով», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, քաղաքապետը հավելել է, որ «փարիզցիները, ովքեր զգացել են նույն ողբերգությունը, մնում են զոհերի հարազատների կողքին»:

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ահաբեկչական հարձակումը Մանչեստերի վրա անվանել էր հարձակում երիտասարդության և ազատ Եվրոպայի վրա: