Ինչ նվերներ են փոխանակել Հռոմի պապն ու Դոնալդ Թրամփը (տեսանյութ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 24-ին Վատիկանի Առաքելական պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ու ամերիկացի նախագահը 30 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում նվերներ են փոխանակել:
Ֆրանցիսկոս պապը Թրամփին ձիթենու ճյուղով մեդալ է նվիրել` ընդգծելով, որ դա խաղաղության խորհրդանիշն է: Թրամփն էլ իր կողմից քահանայապետին նվիրել է ռասայական հավասարության և սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի գրքերի հավաքածուն:
Բացի այդ, Ֆրանցիսկոս պապը Թրամփին է փոխանցել իր կոնդակը` նվիրված շրջակա միջավայրի պահպանությանը:










