Ֆիլիպինները ժամանակակից զինատեսակներ են խնդրել Ռուսաստանից. աղբյուր

03:35 • 24.05.17

Ֆիլիպինները ժամանակակից զինատեսակների կարիք ունի և Ռուսաստանի Դաշնությունից օգնություն է խնդրում սպառազինման հարցում, հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք որոշ պատվերներ ենք արել ԱՄՆ-ից, բայց հիմա իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ։ Իսլամական պետության դեմ կռվելու համար մեզ ժամանակակից զենք է պետք։ Ես եկել եմ ձեր օգնությունը խնդրելու»,- ասել է Դոււտերտեն՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:

Ռուսաստանն ու Ֆիլիպինները մի շարք համատեղ նախագծեր ունեն, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն, հայտնել է Պուտինը։ «Մենք բազում հեռանկարային ուղղություններ ունենք, այդ թվում էներգետիկ մեքենաշինությունը, տրանսպորտային ենթակառուցվածքը և այլն»,- ասել է Պուտինը։