Դուբայի «Բուրջ Խալիֆա» և աշխարհի մյուս հայտնի շինությունները լուսավորվել են Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով (լուսանկարներ)

13:46 • 24.05.17

Աշխարհի տարբեր երկրներ իրենց համերաշխությունն են հայտնել Մեծ Բրիտանիային մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթեր քաղաքի «Արենա» մարզահամերգային համալիրում տեղի ունեցած և 22 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, աշխարհի տարբեր անկյուններում կառուցված հայտնի շինությունները լուսավորվել են Միացյալ Թագավորության դրոշի՝ «Յունիոն Ջեքի» գույներով:

Մեծ Բրիտանիային իրենց համերաշխությունը հայտնած երկրների թվում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Խորվաթիան, Շվեյցարիան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը լուրջից մինչև ծայրահեղ, ինչի մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը:

Նա հայտնել է, որ զինվորականները՝ ոստիկանության հրամանատարությամբ, ապահովելու են անվտանգությունը խոշոր միջոցառումների ժամանակ, օրինակ՝ ֆուտբոլային հանդիպումների ու տարաբնույթ համերգների։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

 

Դուբայ, ԱՄԷ

 

East: The Union Jack could be seen for miles after the Burj Khalifa in Dubai, UAE lit up with the famous design to show solidarity with the UK 

 

Ֆրանսիա

 

Poignant: The lights of the Eiffel tower fell dark at midnight in Paris on Tuesday to honor the victims of the suicide attack at an Ariana Grande concert that left 22 people dead

 

Խորվաթիա

 

Stunning: A man stands in front of a fountain illuminated with the colours of the United Kingdom's flag in Zagreb, Croatia in support of the victims

 

Բելֆաստ

 

Flag: Belfast City Hall illuminated in the colours of the UK's flag the day after A nail bomb was detonated outside the Manchester Arena after a concert mainly attended by young people 

 

Սանդերլենդ

 

Respect: Penshaw Monument in Sunderland looked resplendent lit up in red, white and blue. Also in the North-East  the Union flag is being flown at half mast on the Sunderland Civic Centre as a mark of respect