Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատմության մեջ առաջին անգամ աֆրիկացի է ղեկավարելու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 70-րդ նստաշրջանում ԱՀԿ նոր գլխավոր ղեկավար է ընտրվել Տեդրոս Ադանոմ Հեբրեիսուսը՝ Եթովպիայից։
Քվեարկության 3 փուլերի ժամանակ Տեդրոս Ադանոմը հաղթանակ է տարել իր երկու հակառակորդների հանդեպ՝ դառնալով աֆրիկյան ծագում ունեցող առաջին ԱՀԿ գլխավոր տնօրենը։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է, որի կենտրոնական գրասենյակը Ժնևում է։ Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց և հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր», և յուրաքանչյուր անգամ ԱՀԿ որոշմամբ այն նվիրվում է առողջապահական հույժ կարևոր որևէ հիմնախնդրի։










