Լոնդոնում ահաբեկչության համար կասկածվող անձին ձերբակալել են Թուրքիա մեկնել պատրաստվող ինքնաթիռ նստելիս

16:13 • 24.05.17

Մեծ Բրիտանիայի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ոստիկանության ստորաբաժանման սպաները Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ձերբակալել են 37-ամյա տղամարդու, երբ նա արդեն նստելիս է եղել Թուրքիա ուղևորվող ինքնաթիռը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ընդ որում՝ նախնական տեղեկություններով՝ տղամարդը մեկնելիս է եղել Սիրիա:


Համաձայն ահաբեկչության մասին օրենքի՝ տղամարդը ձերբակալվել է ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով և տեղափոխվել Լոնդոնի հարավում գտնվող ոստիկանական բաժանմունք:


Բրիտանիայի ոստիկանությունն ընդգծել է, որ այդ ձերբակալությունը որևէ կերպ կապված չէ Մանչեսթերում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետ, որին զոհ է գնացել 22 մարդ։