Թրամփը փաստաբան է վարձել ՌԴ-ի հետ կապերի մեջ մեղադրանքներից պաշտպանվելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր փաստաբան է վարձել, որը վերջինիս շահերը կներկայացնի իր նախընտրական շտաբի անդամների և Ռուսաստանի միջև կապի բացահայտման շուրջ Կոնգրեսի նախաձեռնությամբ սկսված հետաքննության ժամանակ:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Fox Business News-ի թղթակից Չարլզ Գասպարինոն:
Այս տեղեկության պաշտոնական հաստատումը դեռ չի ստացվել: Գործակալության տվյալներով` Թրամփը հակված է ևս մի քանի իրավաբանների ծառայություններից օգտվելուն, որոնք կաշխատեն փաստաբան Մարկ Կասովիցի թիմում:
Ինչպես աղբյուրն ընդգծում է, մասնավոր իրավաբանների ծառայությանը դիմելով` Թրամփը բացահայտում է իր լուրջ մտահոգությունը Կոնգրեսի կողմից անցկացվող հետաքննության առթիվ:
Հայտնի է, որ նյույորքցի փաստաբան Մարկ Կասովիցը Թրամփի ընկերությունների հետ համագործակցել է 15 տարի:










