Տաջիկստանի նախագահը «հաղթել» է Թրամփին ձեռքսեղմման ժամանակ (տեսանյութ)
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը «հաղթել» է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձեռքսեղմման ժամանակ: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Հայտնի է, որ քաղաքական գործիչները հանդիպել են մայիսի 21-ին Էր Ռիադում, որտեղ անցկացվել է ԱՄՆ-ի, արաբական և մահմեդական երկրների մասնակցությամբ գագաթնաժողով:
Սեղմելով Ռահմոնի ձեռքը՝ Թրամփը որոշել է բաց թողնել այն և մի կողմ գնալ, սակայն Տաջիկստանի նախագահը բաց չի թողել Թրամփի ձեռքը, և վերջինս ստիպված է եղել կրկին մոտենալ իր գործընկերոջը: Արդյունքում ձեռքսեղմումը տևել է մոտ 7 վայրկյան:
Թրամփը սովորություն ունի ուժեղ սեղմել իր զրուցակիցների ձեռքերը, այնուհետև դեպի իրեն քաշել նրանց:










