Թրամփը Կոնգրեսից 1․6 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար

04:06 • 24.05.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից 1․6 մլրդ դոլար է խնդրել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար։ 


ԱՄՆ ՆԳՆ փետրվարյան նախահաշվի համաձայն՝ պատի շինարարության նախագծի ընդհանուր գումարը կազմել է 21․6 մլրդ դոլար, սակայն 2018 թվականի բյուջեի նախագծի հրապարակված  տարբերակում Սպիտակ տունը շինարարության համար ընդամենը 1․6 մլրդ դոլար է պահանջել։

Այս անհամեմատ փոքր գումարը պահանջելը կապված է նրա հետ, որ Սպիտակ տունն ընդունում է ամբողջությամբ ֆինանսավորում ստանալու ոչ ռեալ լինելը՝ հաշվի առնելով դեմոկրատների և որոշ հանրապետականների դիմադրությունը Կոնգրեսում։