Թրամփը Ռուսաստանի հետ երբևէ դավադրական կապի մեջ չի եղել. Սպիտակ տուն
ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումները ցույց են տվել, որ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչության ու Ռուսաստանի Դաշնության միջև որևէ կապի ապացույցներ չկան։ Սպիտակ տան ներկայացուցիչը նաև հայտնել է, որ լսումների համաձայն՝ Թրամփը երբեք չի վտանգել և սպառնալիքի տակ չի դրել հետախուզության տվյալների աղբյուրները։
«Սենատի լսումները հաստատում են այն, ինչի մասին մենք ասել ենք միշտ՝ չնայած հետաքննությանը, մինչև հիմա չկա որևէ ապացույց Ռուսաստանի ու Թրամփի միջև դավադրության վերաբերյալ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։










