Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

11:53 • 25.05.17

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նրան հաջողություն մաղթեց, և նշեց, որ մարզպետների ինստիտուտից ակնկալում են համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի, հաշվետվությունների ոճի մեջ և այլն:

«Մոտ ժամանակներս Ամերիկյան համալսարանում կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ մարզպետների համար` արդյունավետ կառավարման վերաբերյալ: Մարզպետներն ունենալու են բալանսավորված և՛ իրավունքներ, և՛ պատասխանատվություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընտրվել է պատգամավոր և ՀՀԿ խմբակցության անդամ է: