Աթենքում պայթեցվել է Հունաստանի նախկին վարչապետի մեքենան

20:47 • 25.05.17

Աթենքում մահափորձ է իրականացվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի դեմ:

Ինչպես հայտնում է BBC News-ը, քաղաքական գործիչն ու նրա վարորդը վիրավորվել են, երբ պայթյուն է որոտացել Պապադեմոսի մեքենայում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկին վարչապետը բացել է փաթեթը, որում ռումբ է գտնվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի պայթուցիկ է գործարկվել:

Պապադեմոսը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2011-ի նոյեմբերից մինչև 2012-ի մայիսը: